«Ռոլան Գարոս»․ Ջոկովիչը պարտության մատնեց Ալկարասին

154

Աշխարհի երրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասի հետ եւ պարտության չորս սեթում՝ 3:1:

Առաջին սեթում 6:3 հաշվով առավելության հասավ Նովակ Ջոկովիչը։ Երկրորդ սեթում Կառլոս Ալկարասը բարդ պայքարում կարողացավ վերականգնել հավասարությունը՝ 7:5:

Երրորդ սեթում Կառլոս Ալկարասը ոտքի վնասվածք ստացավ եւ պարտվեց 1:6 հաշվով։

Չորրորդ սեթում Ջոկովիչը դարձյալ խնդիրներ չունեցավ՝ 6:1:

Եզրափակիչում Ջոկովիչի մրցակիցը կլինի աշխարի չորրորդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուուդի եւ 27-րդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի դիմակայության հաղթողը։

Նախորդ հոդվածըԳվարդիոլա․ Եթե հաշվի առնենք Չեմպիոնների լիգայի պատմությունը, «Ինտերը» գերազանցում է մեզ…
Հաջորդ հոդվածը«Ռոլան Գարոս»․ Կասպեր Ռուուդը եզրափակիչում է