‘Ռոլան Գարոս. հաստատվել է կիսաեզրափակչի ժամանակացույցը’

711

Ֆրանսիայի Բաց առաջնության կազմակերպիչները ներկայացրել են կիսաեզրափակչի` հունիսի 7-ին նախատեսված հանդիպումների ժամանակացույցը:

Ժամը 13:00-ին կսկսվեն կանանց մենապայքարային հանդիպումները: Սյուզան Լենգլենի կորտում միմյանց հետ կխաղան ավստրալուհի Էշլի Բարտին և ԱՄՆ-ի ներկայացուցչուհի Ամանդա Անիսիմովան:

Սիմոնա Մատյոյի կորտում կմրցեն բրիտանուհի Յոհան Կոնտան և չեխ Մարկետա Վոնդրոուշովան:

14:50-ին նախատեսված է իսպանացի Ռաֆայել Նադալի և շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի միջև հանդիպումը: Այս խաղը կկայանա Ֆիլիպ Շատրիեի կորտում:

Այս դիմակայությունից հետո կկայանա տղամարդկանց երկրորդ կիսաեզրափակիչը, որոնց մասնակիցները հայտնի կդառնա քառորդ եզրափակչի` Նովակ Ջոկովիչ (Սերբիա)-Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) և Դոմինիկ Թիմ (Ավստրիա)-Կարեն Խաչանով (Ռուսաստան) հանդիպումների արդյունքներով:

Նախորդ հոդվածը‘Ալեգրին մտադիր է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը’
Հաջորդ հոդվածը‘Գեւորգ Դանիելյանը հրաժարական տվեց’