‘Ալեգրին մտադիր է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը’

754

«Յուվենթուս»-ի նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մտադիր է կարիերան շարունակել Անգլիայում: Այս մասին տեղեկացնում է Tuttosport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 51-ամյա մասնագետն առաջիկա օրերին պետք է ժամանի Լոնդոն, որպեսզի անգլերենի դասերի հաճախի: Հաղորդվում է, որ նա ցանկանում է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:

Հիշեցնենք, որ ներկա պահին «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչն Ուլե-Գունար Սուլշերն է: 

Նախորդ հոդվածը‘«Ռոլան Գարոս». գործող չեմպիոն Հալեպը պարտվել է 17-ամյա թենիսիստուհուն’
Հաջորդ հոդվածը‘Ռոլան Գարոս. հաստատվել է կիսաեզրափակչի ժամանակացույցը’