‘«Ռոլան Գարոս». Նադալը 3 սեթում առավելության հասավ Ֆեդերերի նկատմամբ ու դուրս եկավ եզրափակիչ’

1014

Ֆրանսիայում ընթացող «Ռոլան Գարոս»-ի կիսաեզրափակչի շրջանակում Ռոջեր Ֆեդերերը մրցեց Ռաֆայել Նադալի հետ:

Հանդիպումն անցավ իսպանացու բացահայտ առավելությամբ ու ավարտվեց 3 սեթում՝ 6:3, 6:4, 6:2 հաշվով:

Մյուս կիսաեզրափակչում պայքարելու են Նովակ Ջոկովիչն ու Դոմինիկ Թիմը: 

Հավելենք, որ սա 12-րդ եզրափակիչը կլինի Նադալի համար «Ռոլան Գարոս»-ում: Անցած բոլոր դեպքերում 33-ամյա թենիսիստը հաղթանակ է տոնել: 

Նախորդ հոդվածը‘Սաակաշվիլին մերժել է «Удар» կուսակցությանն անդամակցելու՝ Կլիչկոյի առաջարկը’
Հաջորդ հոդվածը‘Լոնդոնի «Արսենալը» 45 միլիոն եվրո է առաջարկել «Սամպդորիայի» 2 խաղացողի համար’