‘Լոնդոնի «Արսենալը» 45 միլիոն եվրո է առաջարկել «Սամպդորիայի» 2 խաղացողի համար’

886

Լոնդոնի «Արսենալը» կփորձի ձեռք բերել իտալական «Սամպդորիայի» դանիացի պաշտպան Յոահիմ Անդերսենին եւ բելգիացի կիսապաշտպան Դենիս Պրաետին, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։ Անգլիական ակումբը երկու խաղացողի համար առաջարկել է 45 միլիոն եվրո։

«Սամպդորիայի» սեփականատեր Մասիմո Ֆերերոն պահանջում է առնվազն 50 միլիոն եվրո։

Իտալիայի ավարտված առաջնությունում 23-ամյա Անդերսենը 32 խաղում կատարել է 1 գոլային փոխանցում, 25-ամյա Պրաետան 34 խաղում խփել է 2 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածը‘«Ռոլան Գարոս». Նադալը 3 սեթում առավելության հասավ Ֆեդերերի նկատմամբ ու դուրս եկավ եզրափակիչ’
Հաջորդ հոդվածը‘Կոուտինյոն ցանկանում է հեռանալ «Բարսելոնայինց»’