«Ռոմայի» ավագը բաց կթողնի առաջիկա հանդիպումները

324

Իտալական «Ռոմայի» ավագ Լորենցո Պելեգրինին բաց կթողնի առաջիկա մի քանի հանդիպումները, հաղորդում է Il Tempo-ն։ 25-ամյա իտալացի կիսապաշտպանը ազդրի քառագլուխ մկանի վնասվածք է ստացել։

Նա չի կարողանա օգնել պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմին «Լեչեի» դեմ գավաթային խաղում եւ «Էմպոլիի» դեմ Իտալիայի առաջնության 23-րդ տուրի խաղում, որը տեղի կունենա հունվարի 23-ին։

Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի «Ռոմա» — «Լեչե» խաղը հունվարի 20-ին է։

Նախորդ հոդվածըՋամպաոլոն երկրորդ անգամ գլխավորեց «Սամպդորիան»
Հաջորդ հոդվածը«Բարսելոնան» կհեռացնի Ուսման Դեմբելեին հիմնական կազմից