«Ռոմայի» սենսացիոն պարտությունը՝ 1։6 (տեսանյութ)

437

Իտալական «Ռոման» անսպասելի պարտություն կրեց Կոնֆերենցիաների լիգայի երրորդ տուրում։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը Նորվեգիայում մրցեց «Բոդյո-Գլիմտի» հետ, որը հաղթանակ տարավ 6։1 հաշվով ։

Հռոմեական թիմի միակ գոլը խփեց իսպանացի հարձակվող Կառլես Սայոլը։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 46-րդ րոպեին։

C խմբում «Ռոման» 6 միավորով երկրորդն է, իսկ «Բոդյո-Գլիմտը» 7 միավորով բարձրացավ առաջին տեղ։

«Բոդյո-Գլիմտը» Նորվեգիայի առաջնության ընթացիկ առաջատարն է։

Կոնֆերենցիաների լիգա, խմբային փուլ, երրորդ տուր

C խումբ

«Բուդե-Գլիմտ» (Նորվեգիա) — «Ռոմա» (Իտալիա)՝ 6:1 (տեսանյութ)

Էրիկ Բոտհեյմ, 8, 52, Պատրիկ Բերգ, 20, Օլա Սոլբակեն, 71, 80, Ամալ Պելեգրինո, 78 — Կառլես Սայոլ 28

Նախորդ հոդվածըԻնչո՞ւ է մանիպուլացնում Վարդան Օսկանյանը
Հաջորդ հոդվածը«Բավարիայի» նախագահ. ԱԱ-ն 2 տարին մեկ անցկացնելու գաղափարի էությունը լրացուցիչ եկամուտն է