‘Ռոման Աբրամովիչի դատապաշտպանը ռեկորդային վարձատրություն է ստացել’

1340

Լորդ Ջոնաթան Սամփշնը, որը ներկայացնում էր Ռոման Աբրամովիչի շահերը Բորիս Բերեզովսկու հետ դատական վեճի ընթացքում Բրիտանիայի իրավագիտության  պատմության մեջ ռեկորդային վարձատրության է արժանացել: Այս մասին գրում է The Sunday Times պարբերականը:

Սամփշնին հասանելիք համարյա 8 մլն ֆունտը /12 $ մլն /, չորս անգամ գերազանցում է նրա հակառակորդի՝ Բերեզովսկու փաստաբան Լորենս Ռաբինովիչի աշխատավարձը, որը աշխատել է 1,8 մլն. Ֆունտ:

Օրենքով դատական գործի բոլոր ծախսերը պետք է վճարի պարտված կողմը: Մտերիմենրի ասելով Բերեզովսկին տհաճ անակնկալի է եկել իմանալով այն գումարի մասին, որը պետք է ստանա Սամփշնին և մտադրված է վիճարկել այն դատարանում, գրում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Կորսիկայում ահաբեկիչները պայթեցրել են մի քանի խոշոր հանրախանութ’
Հաջորդ հոդվածը‘«Ժառանգության» ցուցակով հաջորդը Թեւան Պողոսյանն է ‘