‘Ռոման Աբրամովիչի վերաբերմունքն իր մարզչի նկատմամբ անփոփոխ է’

1331

Երկուշաբթի երեկոյան «Լեսթերից» կրած պարտությունը (2-1) ամենեւին չսասանեց «Չելսիի» մարզիչ Ժոզե Մոուրինյոյի դիրքորոշումը: Նախօրեին Պրեմիեր լիգայի գործող չեմպիոնները 16 խաղում իրենց 9-րդ պարտությունը գրանցեցին՝ 1 միավորի հեռավորության վրա հայտնվելով թռչելու գոտուց:

Պարտությունից հետո Մոուրինյոն հայտարարեց, թե կարծես իրեն դավաճանել են սեփական խաղացողները, չնայած նախկինում պորտուգալացի մասնագետը միշտ պաշտպանել է իր սաներին, նույնիսկ՝ կոպտագույն սխալների դեպքում:

Այդուհանդերձ՝ հերթական անհաջողությունն ու Մոուրինյոյի հայտարարությունը չեն փոխի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի վերաբերմունքն իր մարզչի նկատմամբ: Ժոզեն հանգիստ թիմին կպատրաստի «Սանդերլենդի» հետ հանդիպմանը՝ առանց վախենալու հանկարծակի պաշտոնանկությունից:

Նախորդ հոդվածը‘Գարի Լինեկերը խոստացել է եթեր դուրս գալ ներքնաշորով’
Հաջորդ հոդվածը‘Արգենտինական ակումբը մերժել է Turkish Airlines-ի առաջարկը’