«Ռոման» բանակցում է Ռոնալդուի հետ եւ մոտ է գործարքի կնքմանը

291

Իտալական «Ռոման» բանակցում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ Հռոմեական ակումբի եւ «Յուվենտուսի» նախկին խաղացող Անջելո Դի Լիվիոն հայտնել է, որ կողմերը մոտ են համաձայնության։

«Շատ հուսալի աղբյուրից է տեղեկութունը, որը Ռոնալդուն կտեղափոխվի «Ռոմա»։ 20 օր առաջ տեղի է ունեցել հանդիպում եւ քննարկվել է հարցը։ «Ռոման» մտադիր է տրանսֆերի մասին հայտարարել հուլիսի 7-ին՝ 7-րդ ամսվա 7-րդ օրը»,- Դի Լիվիոյի խոսքը մեջբերում է Sport Network-ը։

Ավելի վաղ, «Ռոմայի» նախկին խաղացող Ֆաբիո Պետրուչին հայտնել էր, որ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը ջանքեր է գործադրում Ռոնալդուի տրանսֆերի համար։

Նախորդ հոդվածըՀավակնորդների մրցաշար․ Դին Լիրենը հաղթեց Կարուանային եւ բարձրացավ երկրորդ տեղ
Հաջորդ հոդվածըMarca. Աշխարհի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը