‘Ռոման Բերեզովսկին 40 տարեկան է (տեսանյութ)’

1034

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի լեգենդար դարպասապահ, երկար տարիներ ի վեր թիմի ավագ Ռոման Բերեզովսկին այսօր նշում է իր 40-ամյա հոբելյանը:

Բերեզովսկու ուկրաինացի ծնողները հանդիպել են Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում գտնվող Շպիցբերգեն կղզում, այնուհետեւ տեղափոխվել են Դոնեցկ, որտեղից էլ՝ Տուլա: Աշխատանքի բերումով Բերեզովսկու ծնողները 1970-ականներին տեղափոխվել են Երեւան, որտեղ բնակարան են ձեռք բերել:

Ռոմանն իր ֆուտբոլային կարիերան սկսել է 1991-ին՝ «Կոշկագործ» ակումբում, ավելի ուշ տեղափոխվել է Ռուսաստան եւ մինչ օրս հանդես է գալիս ռուսաստանյան ակումբներում, մասնավորապես՝ Սանկտ-Պետերբուրգի «Զենիթում», Մոսկվայի «Տորպեդոյում» եւ «Դինամոյում»:

Հայաստանի ազգային հավաքականում իր առաջին խաղը Բերեզովսկին անցկացրել է 18 տարի առաջ՝ 1996-ի օգոստոսի 31-ին, երբ մեր ընտրանին Երեւանում հանդիպում էր Պորտուգալիային հավաքականի հետ: Հենց առաջին խաղում 22-ամյա Բերեզովսկին փայլուն խաղ ցուցադրեց՝ հետ մղելով պորտուգալացիների 11-մետրանոց հարվածը եւ փրկելով հավաքականը պարտությունից:

Անցկացրած խաղերի քանակով Ռոման Բերեզովսկին Հայաստանի հավաքականի դարպասապահների ռեկորդակիրն է (71 խաղ)։

Ներկայացնում ենք «Հայաստանի հավաքական» ֆեյսբուքյան ՝ջի պատրաստած տեսանյութը՝ նվիրված Ռոման Բերեզովսկուն:

 

Նախորդ հոդվածը‘Ոչ սթափ վիճակում գտնվող սերժանտից կաշառք պահանջած ՃՈ տեսուչը ձերբակալվել է’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթր Յունայթեդ»-«Լիվերպուլ»՝3:1. «կարմիր սատանաները» մրցաշարի հաղթող (տեսանյութ)’