‘Ռոման Բերեզովսկի. Ե՛ւ ուրախ եմ, և՛ տխուր ‘

1597

Հայաստան — Բելառուս հանդիպումից հետո կայացած ետխաղյա ասուլիսին ներկա էր նաև Հայաստանի հավաքականում իր հրաժեշտի խաղն անցկացնող Ռոման Բերեզովսկին, ով խոսեց տպավորությունների մասին.
«Ես շատ ոգևորված եմ, որ նման բան էր կազմակերպվել: Ուրախ եմ կրկին Հայաստանում լինելու համար:
Մյուս կողմից տխուր եմ, քանի որ այլևս խաղադաշտ դուրս չեմ գալու»:
Հիշեցնենք, որ Բելառուսի դեմ խաղում Բերեզովսկին հանդես եկավ առաջին մի քանի րոպեներին, այնուհետև փոխարինվեց:

Նախորդ հոդվածը‘Վարուժան Սուքիասյանը` լրագրողներին. «Թողեք աշխատենք»’
Հաջորդ հոդվածը‘Բելառուսի գլխավոր մարզիչ. Հավաքականների պաշտպաններն ավելի հաջող գործեցին ‘