‘Վարուժան Սուքիասյանը` լրագրողներին. «Թողեք աշխատենք»’

1582

Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքի: Այս խաղը Բերեզովսկու հրաժեշտի հանդիպումը լինելուց բացի նաև Վարուժան Սուքիասյանի 2-րդ նորամուտի խաղն էր: Հանդիպումից հետո մարզիչը ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ: 

 Նորեկներից ովքե՞ր արդարացրին սպասելիքները:

— Գոռ Մալաքյանն ու Դավիթ Մանոյանն իրոք արդարացրին սպասելիքները. լավ խաղ ցուցադրեցին: Նրանք արդեն հիմնական կազմի խաղացող են:

 Ձեր առաջին խաղն էր հավաքականի ղեկին: Ի՞նչ տպավորություններ ունեք խաղից` ընդհանուր առմամբ:

— Խաղասկզբում մի փոքր կաշկանդվածություն կար: 2-րդ խաղակեսում, կարծում եմ, ավելի գրոհային ֆուտբոլ խաղացինք ու կարծում եմ, որ 2-րդ խաղակեսում մեր գոլային պահերն ավելի շատ էին: 

 Արշակյանին խաղալու հնարավորություն չտվեցինք: Դեռ պատրա՞ստ չէր:

— Պետք էր նաև Ղադիմյանին փորձել, քանի որ նա ավելի կրեատիվ ֆուտբոլիստ է: Նրան էլ ժամանակ կտանք: Դեռ ընկերական խաղեր ունենք, կփորձենք: 

 Ֆեդերացիայի նախագահը նշել էր, որ իր արգելքով երեք ֆուտբոլիստ չի հրավիրվել: Ճի՞շտ եք համարում, որ նա պետք է խառնվի այդ հարցերին, և որո՞նք են Ձեր լիազորությունները` որպես գլխավոր մարզիչ:

— Ես կազմը չեմ որոշում:Ես նայում եմ այն ֆուտբոլիստներին, ովքեր իմ տրամադրության տակ են և այս պահին պատրաստ են: Իմ ու ֆեդերացիայի նախագահի լիազորությունները ընդհանուր են, բայց ինչ վերաբերում է կազմի ընտրությանը, մարտավարության ընտրությանը, դա գլխավոր մարզիչն է որոշում: 

— Ռուբեն Հայրապետյանն ասել էր, որ Դուք ցանկացել եք տեսնել այդ երեք ֆուտբոլիստներին: Ի՞նչ կասեք այդ մասին:

 — Մենք դեռ ժամանակ ունենք, փորձարկումների մեջ ենք: Մի փոքր հեռվից պետք է նայենք հարցին: Թողեք աշխատենք: 

Նախորդ հոդվածը‘Մեսսի. «Բարսելոնա»-ի հաջողությունները մեծապես կապված են Կրուիֆի հետ ‘
Հաջորդ հոդվածը‘Ռոման Բերեզովսկի. Ե՛ւ ուրախ եմ, և՛ տխուր ‘