«Ռոման» Մխիթարյանի հետ հաղթեց թուրքական «Տրաբզոնսպորին»՝ 3։0

418

Իտալական «Ռոման» դուրս եկավ ՈւԵՖԱ-ի նորաստեղծ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը պատասխան խաղում էլ պարտության մատնեց թուրքական «Տրաբզոնսպորին»։ Հռոմում տեղի ունեցած հանդիպումն ավարտվեց 3։0 հաշվով։

Աչքի ընկան իտալացի կիսապաշտպաններ Բրիան Կրիստանտեն ու Նիկոլո Ձանյոլոն եւ իտալացի հարձակվող Ստեֆան Էլ-Շաարավին։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 73-րդ րոպեին։

Առաջին խաղում «Ռոման» Թուրքիայում հաղթել էր 2։1 հաշվով։

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման փլեյ-օֆֆ փուլ, պատասխան խաղ

«Ռոմա» (Իտալիա) — «Տրաբզոնսպոր» (Թուրքիա)՝ 3։0 (առաջին խաղ՝ 2։1)

Բրիան Կրիստանտե, 20, Նիկոլո Ձանյոլո, 65, Ստեֆան Էլ-Շաարավի, 84

Նախորդ հոդվածըՄբապեն հրաժեշտ է տվել թիմակիցներին
Հաջորդ հոդվածըՉեմպիոնների լիգա․ Խմբային փուլի վիճակահանության արդյունքները