«Ռոման» ուժեղ էր «Լացիոյից»՝ 3։0 (տեսանյութ)

348

Իտալիայի առաջնության 30-րդ տուրում տեղի ունեցավ հռոմեական դերբին «Ռոմայի» եւ «Լացիոյի» մասնակցությամբ։

3։0 հաշվով առավելության հասավ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը։ Դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը։ «Ռոմայի» երրորդ գոլը խփեց իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին։

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Ռոման» 51 միավորով բարձրացավ 5-րդ տեղ, «Լացիոն» 6-րդն է՝ 49 միավոր։

Իտալիայի առաջնություն, 30-րդ տուր

«Ռոմա» — «Լացիո»՝ 3։0 (տեսանյութ)

Թեմի Աբրահամ, 1, 22, Լորենցո Պելեգրինի, 40

Նախորդ հոդվածըՍարգիս Ադամյանի 5-րդ գոլը Բելգիայի առաջնությունում, «Բրյուգեի» հաղթանակը
Հաջորդ հոդվածը«Ռեալը» Մադրիդում պարտվեց «Բարսելոնային»՝ 0։4 (տեսանյութ)