Սարգիս Ադամյանի 5-րդ գոլը Բելգիայի առաջնությունում, «Բրյուգեի» հաղթանակը

374

Բելգիայի առաջնության 32-րդ տուրում «Բրյուգեն» տանը մրցեց «Գենկի» հետ եւ հաղթանակ տարավ 3։1 հաշվով։

74-րդ րոպեին աչքի ընկավ Հայաստանի հավաքականի եւ «Բրյուգեի» հարձակվող Սարգիս Ադամյանը, որը 5-րդ գոլը խփեց Բելգիայի առաջնությունում՝ մասնակցելով 7 հանդիպման։

«Բրյուգեն» 66 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Ռոյալ Յունիոնից» հետ է 5 միավոր։

Նախորդ հոդվածըԲըլթ-13. ՉԻ
Հաջորդ հոդվածը«Ռոման» ուժեղ էր «Լացիոյից»՝ 3։0 (տեսանյութ)