‘«Ռոմա» – «Բավարիա» հանդիպման բոլոր տոմսերը վաճառված են. հռոմեացիները շուրջ 3 մլն եվրո կաշխատեն’

835

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի «Ռոմա» – «Բավարիա» հանդիպմանը իսկական անշլագ է սպասվում:

Այսоրվա հանդիպման համար վաճառվել է 65 հազար տոմս: Սպասվում է նաև 5 հազար  գերմանական ակումբի երկրպագուների ներկայությունը:

Հռոմեական ակումբն այս հանդիպման տոմսերի վաճառքից աշխատել է ռեկորդային գումար, որը գերազանցել է 3 մլն եվրոն:

Վերջին անգամ Հռոմի «Оլիմպիական» մարզադաշտում անշլագ է եղել 2009 թվականին «Արսենալի» հետ հանդիպման ժամանակ, երբ թիմը տոմսերի վաճառքից ստացել էր 1,5 մլն եվրո:

Նախորդ հոդվածը‘Դրամահավաք՝ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների ընտանիքներին օգնելու համար’
Հաջորդ հոդվածը‘Ա.Մանուկյանն ԱԺ-ում ընթերցեց ՀՀ-ում կառավարման ճգնաժամի մասին հայտարարությունը (տեսանյութ)’