‘«Ռոմա»-«Միլան» հանդիպումը պարզապես պայքար չէ 3 միավորի համար’

2030

Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն գտնում է, որ «Միլանի» բարոյական ոգին բարձրացել է «Ռիեկայի» դեմ Եվրալիգայի հաղթանակից հետո (3-2)։ Նա նշել է, որ իր սիրտը մնացել է Իտալիայում, չէ՞ որ նա այդ ակումբում հանդես է եկել 1999-2006, ինչպես նաև 2008-2009 թվականներին։

«Ռիեկայի» դեմ հաղթանակը կբարձրացնի «Միլանի» բարոյական ոգին «Ռոմայի» հետ շատ կարևոր խաղի նախօրեին,- Շևչենկոյին է մեջբերում Football Italia-ն։- «Միլանը» պետք է հաղթի, և իմ կարծիքով նա կարող է դա անել։ Այդ հանդիպումն ընդամենը 3 միավորի մենամարտ չէ։ Ես լավատեսորեն եմ տրամադրված և պետք է ասեմ, որ իմ սիրտը մնացել է այստեղ՝ ակումբում, և միշտ այստեղ կմնա»,-ասել է ուկրաինացի լեգենդար ֆուտբոլիստը:

Նախորդ հոդվածը‘Ալվարո Մորատան վնասվածք է ստացել’
Հաջորդ հոդվածը‘Զեեդորֆն աշխատանք է գտել Անգլիայի 3-րդ դիվիզիոնի թիմում’