‘Ալվարո Մորատան վնասվածք է ստացել’

2022

Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Ալվարո Մորատան ԱՊԼ-ի 7-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ տնային խաղում վնասվածք է ստացել: Այս մասին հայտնում է The Sun-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, իսպանացի ֆուտբոլիստն ամենայն հավանականությամբ ձգել է ազդրի հետին մկանը: Մորատան 34-րդ րոպեին չկարողացավ շարունակել հանդիպումն ու փոխարինվեց: Վնասվածքի լրջությունը դեռ հայտնի չէ:

Ընթացիկ մրցաշրջանում Մորատան «արիստոկրատներ»-ի կազմում մասնակցել է 8 հանդիպման և դարձել 7 գոլի հեղինակ:

Նախորդ հոդվածը‘The Mirror. Հենրիխ Մխիթարյանի գնահատականը՝ «Քրիսթալ Փելաս»-ի դեմ խաղում’
Հաջորդ հոդվածը‘«Ռոմա»-«Միլան» հանդիպումը պարզապես պայքար չէ 3 միավորի համար’