Ռոմելու Լուկակուն չի ցանկանում հեռանալ «Ինտերից»

222

Բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն չի ցանկանում ամռանը հեռանալ Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերից», հաղորդում է twitter.com/NicoSchira-ն։

29-ամյա ֆուտբոլիստի վարձակալության պայմանագիրը կավարտվի հունիսին։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է Լոնդոնի «Չելսիին», որը նրան վերադարձնելու վերաբերյալ որոշում կընդունի նոր գլխավոր մարզիչ նշանակելուց հետո։ Սպասվում է, որ անգլիական թիմը կգլխավորի արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոն։

«Ինտերը» դեռ չի բանակցել կողմերի հետ համագործակցությունը շարունակելու հարցով։

Ընթացիկ մրցաշրջանում Լուկակուն իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 31 հանդիպման, խփել է 12 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըԿամավինգան կկարողանա խաղալ «Մանչեսթեր Սիթիի» դեմ
Հաջորդ հոդվածը«Ֆեյենորդը» 16-րդ անգամ նվաճեց Նիդեռլանդների չեմպիոնական տիտղոսը