‘Ռոյ Էվանս, «Սուարեսը Բալոտելիի հակապատկերն է»’

962

«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Ռոյ Էվանսը հայտարարել է, որ «կարմիրների» հարձակվող Մարիո Բալոտելիի անփույթ խաղը կարող է վատ անդրադառնալ ակումբի վրա:

«Սուարեսը Բալոտելիի լիակատար հակապատկերն է: Նա կարող էր պայթել և թիմին իր հետևից տանել, ինչից հետո բոլոր խաղացողները նույնպիսի ոգևորությամբ կգործեին, իսկ Բալոտելիի խաղաոճն ու նրա անփությունը կարող են վարակիչ լինել»,- Էվանսի խոսքերն է մեջբերում «Le10Sport»-ը:

Բալոտելին «Լիվերպուլ» էր տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ իտալական «Միլանից»: Լիվերպուլցիների կազմում 24-ամյա իտալացին ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 4 խաղ և դեռ գոլի հեղինակ չի դարձել:

Նախորդ հոդվածը‘ԱԺ ճեպազրույց. «Ժողովուրդը պահանջում է ամբողջական իշխանափոխություն»’
Հաջորդ հոդվածը‘ՇԱՐԺՈՒՄ-88. «Ղարաբաղյան շարժման անցած ուղին եւ հեռանկարները» (25.հուլիս, 1988)’