‘Ռոնալդուի գործակալը հանդիպել է ՊՍԺ-ի նախագահի հետ’

967

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Քրիսստիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը հանդիպում է ունեցել ֆրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Հելաիֆիի հետ, հաղորդում է AS- ը: Հանդիպման ժամանակ քննարկվել է Ռոնալդուի տրանսֆերի հնարավորությունը փարիզյան ակումբ:

30-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2018 թվականը:

«Ոսկե գնդակի» եռակի դափնեկրի համար ՊՍԺ-ն պատրաստ է վճարել մինչեւ 130 միլիոն եվրո: Սպասվում է, որ Ռոնալդուի տրանսֆերի համար կպայքարեն նաեւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին»:

Նախորդ հոդվածը‘Կապելոն նշել է Եվրո-2016-ի ֆավորիտներին’
Հաջորդ հոդվածը‘Ամփոփիչ մրցաշար. Ջոկովիչը հաղթեց Նադալին և դուրս եկավ եզրափակիչ ‘