‘Կապելոն նշել է Եվրո-2016-ի ֆավորիտներին’

981

Անգլիայի և Ռուսաստանի հավաքականների նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն կարծիք է հայտնել, թե ո՞ր թիմերը կարող են հաղթանակի հասնել Ֆրանսիայում անցկացվելիք Եվրոպայի 2016 թ. առաջնությունում։

-Իմ կարծիքով՝ ֆավորիտները Գերմանիան ու Իսպանիան են։ Անգլիացիները մեծ պոտենցիալ ունեն, քանի որ կազմում շատ են երիտասարդ ֆուտբոլիստները, բայց պետք է նայել, թե ինչ տեսք կունենան նրանք ամռանը։ Կարելի է անակնկալներ սպասել Ավստրիայից ու Լեհաստաից:

Ինչ վերաբերում է Իտալիային, նրանք ամեն խաղում կատարելագործվում են։ Կոնտեն լավ աշխատանք է կատարում։ Մենք հետաքրքիր երիտասարդ ֆուտբոլիստներ ունենք, ինչպիսին Բերնարդեսկին է։ Ինձ Բերարդին էլ է դուր գալիս,-ասել է Կապելոն «Gazzetta dello Sport»-ին։

Նախորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը որոշել է պատժել Բլատերին ու Պլատինիին’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդուի գործակալը հանդիպել է ՊՍԺ-ի նախագահի հետ’