Անգլիայի առաջնության չորրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» տանը մրցեց «Նյուքասլի» հետ։ Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը հաղթեց 4։1 հաշվով։
Դուբլի հեղինակ դարձավ 12 տարի անց մանչեսթերյան ակումբ վերադարձած 36-ամյա պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն։ Աչքի ընկան նաեւ պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը եւ անգլիացի կիսապաշտպան Ջեսի Լինգարդը։
«Մանչեսթեր Յունայթեդը» 10 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 1 միավոր է հետ երկրորդ տեղում ընթացող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին», որը արտագնա խաղում նվազագույն հաշվով պարտության մատնեց «Լեսթեր Սիթիին»։
Անգլիայի առաջնություն, չորրորդ տուր
«Լեսթեր Սիթի» — «Մանչեսթեր Սիթի»՝ 0։1 (տեսանյութ)
Բեռնարդու Սիլվա, 62
«Մանչեսթեր Յունայթեդ» — «Նյուքասլ»՝ 4։1 (տեսանյութ)
Կրիշտիանու Ռոնալդու, 45+2, 62, Բրունու Ֆերնանդեշ, 80, Ջեսի Լինգարդ, 90+2 — Խավյեր Մանկիլյո, 56
«Արսենալ» — «Նորվիչ»՝ 1։0
Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 66
«Սաութհեմփթոն» — «Վեստ Հեմ»՝ 0։0
«Ուոթֆորդ» — «Վուլվերհեմփթոն»՝ 0։2
Ֆրանսիսկո Սերալտա, 74, ինքնագոլ, Հվան Հի Չան, 83