‘Ռոնալդուն․ «Կարիերաս կավարտեմ «Ռեալում»՝ 40 տարեկանից հետո»’

1327

«Ռեալի» հարձակվող Քրիստիանու Ռոնալդուն հայտարարել է, որ ցանկանում է կարիերան ավարտել մադրիդյան ակումբում։ 

-Անչափ ուրախ եմ Չեմպիոնների լիգայում տոնած հաղթանակի կապակցությամբ և հիմա մտածում եմ Եվրոպայի առաջնության մասին։ Ցանկանում ենք ուրախացնել պորտուգալացիներին, քանի որ նրանք դրան արժանի են։

Մտադիր եմ կարիերաս ավարտել «Ռեալում»՝ 40 տարեկանից հետո։ Շատ երջանիկ եմ «Ռեալում»։ Ես տքնաջան աշխատել եմ, որպեսզի լինեմ այնտեղ, որտեղ հիմա գտնվում եմ,-31-ամյա Ռոնալդուի խոսքը մեջբերված է «AS»-ից։

Կրիշտիանու Ռոնալդուի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականը։ Իսպանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ «Ռեալի» ղեկավարությունը մտադիր է մինչև 2021 թվականը երկարաձգել պայմանագիրը։ Ավելի վաղ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը  հայտարարել էր, որ ցանկանում է՝ Ռոնալդուն հավերժ մնա մադրիդյան ակումբում։

Նախորդ հոդվածը‘Դավիդ դե Խեա․ «Մոուրինյուն հաղթող է։ Հենց նման մարզիչ էր պետք «Մանչեսթեր Յունայթեդին»» ‘
Հաջորդ հոդվածը‘Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է գնել «Բարսելոնայի» պաշտպանին’