‘Դավիդ դե Խեա․ «Մոուրինյուն հաղթող է։ Հենց նման մարզիչ էր պետք «Մանչեսթեր Յունայթեդին»» ‘

1353

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան ուրախ է, որ թիմի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրել է Ժոզե Մոուրինյուն։

-Մոուրինյուի անունն ասոցիացվում է տիտղոսների և մեծ հաղթանակների հետ։ Մոուրինյուն հաղթող է։ Հենց նման մարզիչ էր պետք «Մանչեսթեր Յունայթեդին», քանի որ ակումբի փիլիսոփայությունն էլ հիմնված է մեծագույն արդյունքների վրա։ Ես միայն կարող եմ ջերմությամբ ողջունել Մոուրինյուի նշանակումը,-Դավիդ դե Խեայի խոսքը մեջբերված է «Marca»-ից։

Հավելենք, որ բրիտանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, Ժոզե Մոուրինյուն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր չէ բաժանվել Դավիդ դե Խեայից և թույլ չի տալու նրա տրանսֆերը վաճառել «Ռեալին»։

Նախորդ հոդվածը‘Գրագողություններ’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդուն․ «Կարիերաս կավարտեմ «Ռեալում»՝ 40 տարեկանից հետո»’