‘Ռոնալդուն կարող է խուսափել երկարաժամկետ որակազրկումից’

1165

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիստիանո Ռոնալդուն, ով կարմիր քարտ էր ստացել Պրեմիերայի 20-րդ տուրի՝ «Կորդոբայի» դեմ խաղում մրցակցի պաշտպանին ոտքով հարվածելու համար, կարող է խուսափել երկարաժամկետ որակազրկումից, գրում է  իսպանական Marca-ն։

Հանդիպման գլխավոր մրցավար Ալեխանդրո էրնանդեսը իր զեկույցում միջադեպը չի նշել որպես ագրեսիվ պահվածք՝ բնութագրելով այն այսպես.

«83-րդ րոպեին Քրիստիանո Ռոնալդուն հեռացվել է հետևյալ պատճառով. հարված մրցակցին, ով չէր տիրում գնդակին»։

Այդ դրվագում Ռոնալդուն ոչ միայն հարվածել էր տանտերերի հարձակվող Էդիմարին, այլև վիճաբանության մեջ մտել մրցակցի այլ խաղացողների հետ։

Մրցավարի ձևակերպումը կարող է պորտուգալացուն օգնել խուսափել 4-12 խաղով որակազրկումից ոչ սպորտային պահվածքի համար։ Միջադեպը կքննվի կարգապահական կոմիտեի կողմից հաջորդ շաբաթ։

Ամեն դեպքում Ռոնալդուն բաց կթողնի «Ռեալ Սոսյեդադի» դեմ հաջորդ տուրի հանդիպումը։

Հիշեցնենք, որ պորտուգալացին ներողություն է խնդրել մրցակցից։ Էդիմարն իր հերթին ասել է, որ զայրացած չէ Ռոնալդուի վրա։

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը ինքնագրեր է բաժանել Opel-ի խանութում (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Բեյլ.« Երբեմն ստիպված ես լինում նման հանդիպումներ անցկացնել, բայց ամենակարևորն այն է, որ մեզ հաջողվեց հաղթել»’