‘Ռոնալդուն վատագույն արդյունավետությունն է ցուցադրում՝ 2010 թվականից ի վեր’

1315

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն, ով Պրիմերայի 15-րդ տուրի «Վիլյառեալ»-ի դեմ խաղում աչքի չի ընկել արդյունավետությամբ, վերջին 6 տարիների իր վատագույն մրցաշրջանն է անցկացնում Իսպանիայի առաջնությունում:

Պրիմերայի ընթացիկ առաջնությունում Ռոնալդուն ընդամենը 10 գոլ է գրանցել իր ակտիվում՝ մասնակցելով 15 հանդիպումների: Դա Քրիշտիանուի արդյունավետության վատագույն ցուցանիշն է՝ 2010 թվականից ի վեր: Միայն 2009/10 թվականների մրցաշրջանում է ֆուտբոլիստն ավելի վատ արդյունք գրանցել, ինչը կապված է եղել վնասվածքների պատճառով բաց թողնված մի շարք խաղերի հետ:

Իսպանիայի առաջնությունների 15 տուրերից հետո հարձակվողի գոլերի քանակը հետևյալն է.

2015/16 – 10 գոլ՝ 15 հանդիպումներում
2014/15 – 25 (14)
2013/14 – 17 (14)
2012/13 – 13 (15)
2011/12 – 17 (14)
2010/11 – 17(15)
2009/10 – 7(8)

Նախորդ հոդվածը‘Մյունխենցիներն անհամբեր սպասում են թուրինյան հանդիպմանը’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդը» Գվարդիոլային բարելավված առաջարկ է արել’