Ռոնալդուն ցանկանում է հեռանալ «Ալ Նասրից» եւ վերադառնալ Մադրիդ

179

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 38-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում  է վերադառնալ Մադրիդ, հաղորդում է իսպանական El Nacional-ը։

Ռոնալդուն չի կարողանում հարմարվել նոր երկրին եւ մշակույթին։ Նա ցանկանում է վերադառնալ Իսպանիայի մայրաքաղաք, որտեղ ապրել է 9 տարի «Ռեալում» խաղալու ժամանակ։

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է Ռոնալդուին առաջարկել ակումբի դեսպանի կարգավիճակ եւ պաշտոն թիմի մարզական ղեկավարությունում։

Նախորդ հոդվածըԱդրբեջանական ապօրինի անցակետը խոչընդոտում է Արցախի քաղաքացիների, մեքենաների ու բեռների անխափան տեղաշարժը. Ներսիսյան
Հաջորդ հոդվածըԼիոնել Մեսսին ժամանել է Սաուդյան Արաբիա