Լիոնել Մեսսին ժամանել է Սաուդյան Արաբիա

171

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին ժամանել է Սաուդյան Արաբիա, հաղորդում է Goal.com-ը։ Նա արդեն երկրորդ անգամ է գործնական այցելություն կատարում այդ երկիր։ Մեսսին Սաուդյան Արաբիայի տուրիստական գերատեսչության դեսպանն է։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալ» ակումբը Մեսսիին առաջարկել է 400 միլիոն եվրոյի պայմանագիր, սակայն ֆուտբոլիստը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»։ Մեսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ կավարտվի հունիսին։

Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին փարիզյան թիմի հետ մասնակցել է 37 հանդիպման, խփել է 20 գոլ, կատարել 19 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըՌոնալդուն ցանկանում է հեռանալ «Ալ Նասրից» եւ վերադառնալ Մադրիդ
Հաջորդ հոդվածըՄոուրինյոն մերժել է «Չելսիին»