‘Ռոնալդու. Բլատերի խոսքերից շատ բաներ են պարզաբանվում’

892

Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն Facebook-ի իր պաշտոնական էջում պատասխանել է ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի սկանդալային հայտարարություններին: «Այս վիդեոն ցուցադրում է, թե որքան հարգալից և քաղաքավարի է ՖԻՖԱ-ն իմ, իմ ակումբի և իմ երկրի նկատմամբ: Այժմ շատ բաներ պարզաբանված են: Պարոն Բլատերին ցանկանում եմ առողջություն և երկար տարիների կյանք` համոզված լինելով, որ նա կշարունակի հետևել իր նախընտրած թիմերի և խաղացողների հաջողություններին», — գրել է Ռոնալդուն: Նշենք, որ Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարությունից հետո Բլատերը ներողություն է խնդրել խաղացողից:

Նախորդ հոդվածը‘Լեհաստանի դեսպան.Որևէ կողմ Ասոցացման համաձայնագրից չի հրաժարվել (Մամուլ)’
Հաջորդ հոդվածը‘«Արսենալ» — «Չելսի»՝ 0-2. Օզիլը իր մարզաշապիկը նվիրեց Մոուրինյոյին ‘