‘Լեհաստանի դեսպան.Որևէ կողմ Ասոցացման համաձայնագրից չի հրաժարվել (Մամուլ)’

1152

Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին «Աոավոտ» օրաթերթին տված բացառիկ հարցազրույցում լսելով լրագրողի պատասխանը, որ տեղյակ չենք, թե ինչ է իրենից ներկայացնում Մաքսային միությունը՝ նկատել է.

«Դրանում է հարցը: Ասեմ ավելին՝ որքանով ես եմ տեղեկացված ուկրաինացի գործընկերներից՝ ուկրաինական կողմը նույնիսկ պաշտոնապես չի ստացել Մաքսային միության վերաբերյալ փաստաթղթերը, թեև նրանց հրավիրում էին այդ կառույց: Չի կարելի ասել, թե ԵՄ Ասոցացման համաձայնագիրը Հայաստանի հետ գաղտնի էր պահվում, որովհետև այդ փաստաթղթի նախապատրաստմանը հայկական կողմից մասնակցել են հարյուրավոր մարդիկ՝ փորձագետներ, քաղաքական գործիչներ: Այդ համաձայնագիրը հայտնի է շատերին՝ կառավարությանը, և վստահ եմ, որ այն հայտնի է նաև մեր ռուս գործընկերներին, ու նրանք գիտեն, որ դա ընդամենը կարգավորող փաստաթուղթ է: Ես ընդունում եմ, որ փաստաթղթի չհրապարակվելու հանգամանքը որոշակի շահարկումների առիթ է հանդիսացել: Բայց համաձայնագրի կողմերը Եվրահանձնաժողովն ու Հայաստանն են, և որքան հասկանում եմ՝ որևէ կողմ դրանից չի հրաժարվել, և այն մնում է սեղանին, այո, բայց առայժմ այն առաջ չի ընթանում»:

Նախորդ հոդվածը‘Պուտինն այս անգամ էլ դեկտեմբերի՞ն չի գալու. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդու. Բլատերի խոսքերից շատ բաներ են պարզաբանվում’