‘Ռոնալդու. Բոլոր մտքերս Փարիզի զոհերի եւ նրանց ընտանիքների հետ է ‘

1058

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար  Ռոնալդուն «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի պես կարեկցել է փարիզյան ահաբեկչության զոհերի ընտանիքներին՝ մեկնաբանելով նոյեմբերի 13-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ողբերգությունը:

«Չեմ կարող անտարբեր մնալ Փարիզում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչություններին: Բոլոր մտքերս զոհերի եւ նրանց ընտանիքների հետ է»,-Facebook -ում գրել է Ռոնալդուն՝ տեղադրելով լուսանկար:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին «Ստադ դը Ֆրանսում» տեղի ունեցած Ֆրանսիա — Գերմանիա (2:0) ընկերական հանդիպման ժամանակ ստադիոնի մոտ տեղի է ունեցել երեք պայթյուն, որոնցից երկուսը կատարել են մահապարտ-ահաբեկիչները: Միաժամանակ Ֆրանսիայի մայրաքաղաքում կատարվել է ահաբեկչական վեց գործողություն: Զոհվել է առնվազն 120 մարդ: 60 տարում առաջին անգամ Ֆրանսիայում հայտարարվել է արտակարգ դրություն, փակվել են սահմանները:

Նախորդ հոդվածը‘Կասիլյասը պատմական ռեկորդ է գրանցել’
Հաջորդ հոդվածը‘ՖՖՖ-ի նախագահ Նոել Լե Գրաե. «Հիմա ես միայն մտածում եմ մահացածների ընտանիքների մասին»’