Ռոնալդո․ «Ինտերը» կարող է դարձյալ նվաճել չեմպիոնի տիտղոսը

307

«Բարսելոնայի», «Ինտերի», «Ռեալի», «Միլանի» եւ Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն կանխատեսել է, որ նոր մրցաշրջանում Միլանի «Ինտերը» կկարողանա վերադարձնել Իտալիայի չեմպիոնի տիտղոսը։

Անցած մրցաշրջանում «Ինտերը» չկարողացավ պաշտպանել իտալացի Անտոնիո Կոնտեի ղեկավարությամբ նվաճած տիտղոսը՝ գրավելով երկրորդ տեղը։ Չեմպիոն հռչակվեց «Միլանը»։

«Անցած մրցաշրջանում էլ «Ինտերը» կարող էր նվաճել տիտղոսը, սակայն տանուլ տվեց պայքարը՝ պարտվելով միլանյան դերբիում եւ սխալ անցկացնելով երկու բարդ ամիսներ։ Հենց այդպիսի պահերին է պետք խիզախություն։

Հիմա վերադարձել է Ռոմելու Լուկակուն, որը կարողանում է տարբերություն ապահովել Իտալիայում։ Նա եւ Լաուտարո Մարտինեսը գրեթե կատարյալ զույգ է հարձակման գծում։

«Ինտերը» կարող է դարձյալ նվաճել չեմպիոնի տիտղոսը Լուկակու — Մարտինես զույգի շնորհիվ»,- Ռոնալդոյի խոսքը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը։

Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում «Ինտերը» օգոստոսի 13-ին կհյուրընկալվի ուժեղագույնների լիգա վերադարձած «Լեչեի» հետ։

Նախորդ հոդվածըԱդրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորվել է ՊԲ զինծառայող․ վիճակը բավարար է
Հաջորդ հոդվածըՊԲ․ Իրադրությունը շփման գծում էական փոփոխությունների չի ենթարկվել