‘Ռոջերսին Բալոտելին պետք չէ’

859

«Լիվերպուլի» մարզիչ Բրենդան Ռոջերսը  հերքել է Բալոտելիի՝ հնարավոր ձեռք բերման մասին  խոսակցությունները:

Վերջին оրերին տարածված խոսակցությունները «Միլանի» իտալացի հարձակվողին արդեն տեղափոխել էին «Լիվերպուլ»: Սակայն անգլիացիների մարզիչը հայտարարել է, որ իրեն այդ ֆուտբոլիստը չի հետաքրքրում:

«Ես կարող եմ հաստատակամորեն ասել, որ Մարիո Բալոտելին «Լիվերպուլ»-ում հանդես չի գա: Վերջերս տեղի ունեցած մամուլի ասուլիսում ինձ հարցրեցին, թե ինչ եմ մտածում իտալացու մասին: Ես պատասխանեցի, որ նա իսկական տաղանդ է և հիանալի խաղացող: Արդյունքում՝ հաջորդ  օրը մամուլը գրեց, որ  մենք  բարձր ենք գնահատում այդ ֆուտբոլիստին և հետաքրքրված ենք նրանով: Կրկնում եմ՝ ես բարձր եմ գնահատում Բալոտելիին  որպես ֆուտբոլիստ, բայց նրա ծառայություններով հետաքրքրված չեմ»,- հայտարարել է Ռոջերսը:

Նշենք, որ «Լիվերպուլը» հիմա զբաղված է հարձակվողի որոնումներով, այդ պատճառով մոտ ապագայում հնարավոր է լսենք նոր խոսակցություններ «կարմիրների» հարձակման գծի ուժեղացման մասին:

Նախորդ հոդվածը‘Երեկ հակառակորդի կողմից հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձեր չեն ձեռնարկվել. ԼՂՀ ՊՆ’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպեցին Սեյրան Օհանյանի հետ’