‘Ռոջերս. «Զգում եմ` կարող ենք պայքարել տիտղոսի համար»’

841

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն Անգլիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի` «Բլեքբեռնի» հետ կիրակնօրյա խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ իր թիմն ընթացիկ մրցաշրջանում կարող է տիտղոսակիր դառնալ:

«Անխոս, գավաթային խաղերը շատ բարդ են: Այստեղ պետք չէ որևէ մեկին թերագնահատել: Մենք խաղադաշտ դուրս կգանք և կխաղանք առանց ուժ խնայելու:

Երբ ես գլխավորեցի «Լիվերպուլը», եվրագավաթներին մասնակցելու նպատակ առաջադրվեց, հետո փորձեցինք մասնակցել Չեմպիոնների լիգային, իսկ այս մրցաշրջանում զգում եմ` կարող ենք պայքարել տիտղոսի համար: Եթե Անգլիայի Պրեմիեր լիգայում տեղ զբաղեցնենք լավագույն քառյակում և հաղթենք գավաթի խաղարկությունում, մրցաշրջանը հաջողված կլինի»,-ասել է Ռոջերսը:

Նախորդ հոդվածը‘Մարդկային ամենավեհ արժեքները՝ ֆուտբոլային խաղադաշտում(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ռայոլա. ««Լիվերպուլում» Բալոտելին ավելի լավ ֆուտբոլիստ է դառնում»’