‘Ռոջեր Ֆեդերեր. Ես ինքս ինձ պարտվեցի’

1027

Շվեյցարացի 32-ամյա թենիսիստ, աշխարհի նախկին առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերը տապալեց հերթական մեծ սաղավարտի մրցաշարը՝ US Open-ը: 2013-ը ընդհանրապես շվեյցարացու համար լի է անսպասելի պարտություններով, որոնցից առաջ նա ընդգծված ֆավորիտ էր համարվում: Այս տարվա ընթացքում Ֆեդերերը արդեն իսկ անակնկալ պարտություններ է կրել Ժուլիեն Բեննետոյից, Կեի Նիսիկորիից, Ֆեդերիկո Դալբոնիսից,  Դանիել Բրանդսից և, թերևս՝ ամենահիշարժանը «Ուիմբլդոնում»՝ Սերգեյ Ստախովսկիից: 2012-ում «Ուիմբլդոնում» հաղթանակից հետո շատերն են խոսում, որ սկսվում է Ֆեդերերի կարիերայի մայրամուտը: Ընդհանրապես՝ թենիսը շատ ավելի ատլետիկ է դարձել, և մինչև 30-ը թենիսիստների համար այժմ օպտիմալ տարիք է, որից հետո սկսվում է նահանջը:

Ահա թե ինչ է մտածում շվեյցարացին Տոմմի Ռոբրեդոյից կրած  իր պարտության վերաբերյալ. «Չեմ ցանկանում նվազեցնել Ռոբրեդոյի արժանիքները, բայց կարծում եմ, որ, առաջին հերթին՝ ինքս ինձ պարտվեցի և ինքնաոչնչացրի, ինչը շատ ցավալի է գիտակցել: Բոլորն ընտելացել են իմ հաղթանակներին, և յուրաքանչյուր պարտությունից հետո խոսվում է այն մասին, թե ես ինչ վատ խաղ անցկացրի: Ես դա հասկանում եմ և ամեն ինչ անելու եմ՝ նոր հաղթանակների համար, ուղղակի միշտ չէ, որ ստացվում է»:  

Նախորդ հոդվածը‘Հայկական իրապատում հեքիաթներ. Ժիգուլու տերը, որը Ռոլս-Ռոյս էր երազում’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանը ընդունել է Ռոբերտ Գիշին’