‘Բակո Սահակյանը ընդունել է Ռոբերտ Գիշին’

748

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է ամերիկացի հայտնի լյարդաբան, պրոֆեսոր Ռոբերտ Գիշին:

Հանդիպմանը, որին մասնակցում էին ԼՂՀ առողջապահության նախարար Զոյա Լազարյանը եւ ՀՀ գլխավոր վարակաբան, հանրապետական ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը, քննարկվել են Արցախում լյարդաբանության զարգացման, լյարդի հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման եւ բուժման հետ կապված հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է բժշկության այս ուղղության նշանակությունը Արցախի համար՝ հավելելով, որ այս գործում խիստ կարեւոր է նաեւ առաջատար երկրների փոխգործակցությունն ու նրանց աջակցությունը: Այս համատեքստում քննարկվել են արտերկրում արցախցի բժիշկների վերապատրաստմանն առնչվող խնդիրներ:

Հայտնում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Ռոջեր Ֆեդերեր. Ես ինքս ինձ պարտվեցի’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը ստեղծում է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ‘