‘«Ռոսհիդրոմետ»-ը հաստատել է Չելյաբինսկում ճառագայթման բարձր մակարդակը’

2957

«Ռոսհիդրոմետ»ը հատաստել է. ՌԴ Չելյաբինսկի մարզում ճառագայթման բարձր մակարդակ կա: Աղտոտումն անվանել են էքստրեմալ բարձր: Հաղորդում է euronews-ը: Նշվում է, որ սեպտեմբերի վերջին Ռուտենիումի իզոտոպերի ռադիոակտիվության քանակը նորմայից բարձր է եղել հազար անգամ: Իր հերթին, Գրինփիսը հաղորդել է, որ դիմելու է դատախազությանը՝ խնդրելով ստուգել Հարավային Ուրալում ճառագայթման մասին հնարավոր տեղեկությունները: Նշվում է, որ Ռուտենիումի իզոտոպերի ամենամեծ կենտրոնացումը արձանագրվել է միջուկային թափոնների վերամշակմամբ զբաղվող «Մայակ» գործարանի հարեւանությամբ: «Ռոսատոմ»-ն, իր հերթին, այս տեղեկությունները չհիմնավորված է անվանել:

«Ռոսհիդրոմետ»-ն իր զեկույցում նաեւ նշել է, որ սեպտեմբերին Ru-106-ի քայքայման արդյունքները ֆիքսվել են Թաթարստանում, Վոլգոգրադում, Ռոստովում, իսկ հոկտեմբերի սկզբին՝ արդեն ամբողջ Եվրոպայում:

Կայքը հաղորդում է, որ դեռեւս 10 օր առաջ ֆրանսիացի հետազոտողները հայտարարել են, որ միջուկային անվտանգության եվրոպական գործակալությունների կողմից սեպտեմբերի վերջին օդում Ռուտենիումի իզոտոպերի՝ նորման մի քանի անգամ գերազանցող կոնցետրացիա են հայտնաբերել: 

Նախորդ հոդվածը‘Նալբանդյան. Բանակցությունները պետք է շարունակել’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ն նորից կընդգրկի ահաբեկչությանը սատարող երկրների ցանկում’