‘«Ռոսնեֆտը» դեռ չի գնել «Միկայի» ակտիվները՝ բանակցում են. «ՀԺ»’

1090

Երեկ «Միկա Լիմիթիդ»–ից «ՀԺ»-ի թղթակցին հայտնել են, որ հոլդինգը ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությանը առայժմ չի վաճառվել ։ «Միկա Լիմիթիդ» հոլդինգից, սակայն, չեն բացառել, որ կողմերի միջև առքուվաճառքի պայմանագիր կարող է կնքվել։ «Երբ ակտիվների վաճառք լինի, հանրությանը կտեղեկացնենք»,–ասել է հոլդինգի ներկայացուցիչը:

Նախօրեին iLur.am-ը, հղում անելով «Արմինֆո»–ին, հայտնել էր, որ «Ռոսնեֆտը» ձեռք է բերել «Միկա Լիմիթիդ» ընկերության բոլոր նավթային ակտիվները։ Գործակալության աղբյուրի համաձայն՝ ձեռք են բերվել «Միկա Լիմիթիդ» ընկերության ոչ միայն ավտոլցակայանները, նավթի բազաները, այլև գրասենյակային տարածքները։

Հիշեցնենք, ոք «Միկա Լիմիթիդ» ընկերության սեփականատերը գործարար Միխայիլ Բաղդասարովն է»,–գրում է թերթը։

Նախորդ հոդվածը‘«Կնոպկա» սեղմողների և պատգամավորների աշխատավարձը այս տարի կդառնա 661.400 դրամ. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘«Եկեղեցու մեջ կխփեմ երկու տղամարդու ամուսնացնող հայ քահանային». Վարդան Ղուկասյան. «Ժամանակ»’