‘«Եկեղեցու մեջ կխփեմ երկու տղամարդու ամուսնացնող հայ քահանային». Վարդան Ղուկասյան. «Ժամանակ»’

1297

«Ժամանակ» թերթը զրուցել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ։ Հատված հարցազրույցից.

Պարոն Ղուկասյան, Պուտինի այցից հետո  շատերը մտավախություն հայտնեցին, որ Գյումրին Ալեքսանդրապոլի է վերածվում: Ունե՞ք նման մտավախություն:

Ճիշտն ասած՝ իմ նախաձեռնությունն  է եղել, այո՛, ես կողմնակից եմ, որ սլավոնական քրիստոնեական անուն լինի մեզ վրա: Բացի այդ, եթե գյումրեցին գնա արտերկիր, ասի՝ Ալեքսանդրապոլ, հասկանալի կլինի, բայց Գյումրին անհասկանալի է: Կումայրին է եղել ճիշտ տարբերակ:

Փաստորեն՝ Դուք կողմնակի՞ց եք, որ Հայաստանը ՄՄ անդամ դառնա:

Միանշանակ ես կողմնակից եմ ՄՄ անդամագրվելուն և կողմնակից եմ ոչ միայն ՄՄ-ին, այլ նաև ԵՄ-ին, ԱՄՆ-ին, մենք պետք է  հարաբերությունները ճիշտ պահենք, մենք իրավունք չունենք Ռուսաստանի հետ միանալով՝ բոլորի հետ հարաբերությունները կտրենք: Թող շատ ամրացնենք կապերը, բայց այնտեղ էլ մենք իրավունք չունենք մեր կապերը կտրելու այն կողմերի հետ, իհարկե՝ գենդերային բաները վռնդելով մեր երկրից, և երբ ամբողջ աշխարհն ընդունի գենդերային օրենքները, աշխարհի վերջը դրանից է գալու: Տեսեք, սոդոմ-գոմորը… ինչո՞ւ Աստված այդ քաղաքներն ավերեց, գեյ բառը հենց գոմորից է բխում: Երբ մարդը մարդու հետ այդպես է ապրում, աստվածային պատիժ է գլխին թափվում: Բարձրաձայն ասում եմ՝ երբ մեր եկեղեցին  հանկարծ երկու տղամարդու իրար հետ ամուսնացնի, այդ քահանային եկեղեցու մեջ պարտադիր կխփեմ, ու թող այդ ժամանակ տանեն նստեցնեն՝ հանուն աստվածային սիրո»։

Այս կապակցությամբ մեջբերենք ֆեյսբուքյան օգտատեր Հարություն Գևորգյանի գրառումը.

Այսօր տխրահռչակ գյումրեցի Վարդանիկը հարցազրույց է տվել և ասել է. «երբ մեր եկեղեցին  հանկարծ երկու տղամարդու իրար հետ ամուսնացնի, այդ քահանային եկեղեցու մեջ պարտադիր կխփեմ, ու թող այդ ժամանակ տանեն նստեցնեն՝ հանուն աստվածային սիրո»։

Ցանկանում եմ հիշեցնել Վարդանիկին,  որ « աստվածային սերը» լրիվ այլ բան է ենթադրում, իսկ Վարդանիկի դեպքում «մարդ խփելը» միայն կարող է լինել հանուն Սերժ Սարգսյանի, սակայն այդ դեպքում նրան դժվար թե նստեցնեն, համենայնդեպս՝ մինչև հիմա չեն նստացրել:

Նախորդ հոդվածը‘«Ռոսնեֆտը» դեռ չի գնել «Միկայի» ակտիվները՝ բանակցում են. «ՀԺ»’
Հաջորդ հոդվածը‘Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’