‘Ռուբեն Վարդանյան. Հայաստանի տրանսպորտային պրոբլեմը տնտեսության միայն նեղ պարանոցն է ‘

1108

Ցանկացած երկրի տնտեսություն ունի իր նեղ պարանոցը, Հայաստանի պարագայում դա տրանսպորտային պրոբլեմն է: «Շանթ» հեռուստաընկերության հետ հարցազրույցում նման կարծիք է արտահայտել ռուսաստանյան հայտնի գործարար, «Գաղափար» ֆոնդի հիմնադիր և ղեկավար Ռուբեն Վարդանյանը` խոսելով «Բաց երկինք» նախագծին իր մասնակցության պատճառների մասին, որն իրականացվում է McKinsey միջազգային խորհրդատվական խմբի մասնակցությամբ:

«Երբ տեսնում ես, թե ինչ է հարկավոր անել, որպեսզի Հայաստանում ավելի հեշտ լինի ապրելը, լինեն մարդկանց ինքնակայացման ավելի մեծ հնարավորություններ, և որպես մարդ, որը հավատում է իր երկրի մեծ ապագային, որ այն կարող է դառնալ շատ լավ մի երկիր, ապա անհրաժեշ է լուծել այնպիսի խնդիրներ, որոնք առանցքային են տնտեսության համար: Առաջին հերթին, անհրժեշտ է հայկական վերնախավին համոզել, որ անհրաժեշտ է ունենալ հնարավորին չափով ավելի շատ ավիաընկերություններ, Երևանի հետ կապի ավելի շատ կետեր, և այդ տեսանկյունից բաց երկնքի հայեցակարգը թույլ կտա հասնել այդ նպատակին»,- ընդգծել է գործարարը: Սակայն այստեղ առաջանում է մի շատ բարդ հարց ևս, իսկ ազգային ավիափոխադրողը՞: «Ես շատ կարևոր եմ համարում, որպեսզի երկրում լինի ազգային ավիափոխադրող, որը կթռչի դեպի «Բաց երկինք», բայց նա պետք է մրցակցի մյուս ավիաընկերությունների հետ, շուկայական պայմաններով, ինչն այնքան էլ հեշտ չէ: Դա շատ բարդ մոդել է, բայց եթե ցանկանում ենք, որպեսզի 700 հազարի փոխարեն Հայաստան այցելի տարեկան 2 մլն.մարդ, ինչը հսկայական թափ կհաղորդի երկրի տնտեսությանը, տուրիզմի ենթակառուցվածքների զարգացմանը` ստեղծելով լրացուցիչ 20 հազ.աշխատատեղ, ապա անհրաժշտ է գնալ դրան: Դրա համար էլ հարկավոր է անել այնպես, որպեսզի ունենանք շուկայական բաց երկինք, տարբեր ավիաընկերություններ, որոնք ավելի շատ ռեսուրսներ կունենան, ավելի շատ փորձ և այդ առումով, իհարկե, նոր հայկական ավիաընկերության համար շուկա դուրս գալն ավելի դժվար կլինի: Հարկավոր է օգնել այդ գործընթացին, բաց միայն շուկայական պայմաններով, այլ ոչ թե մոնոպոլիզացիայի ու հերթական խոչընդոտների միջոցով: 20-30 տարով երկարաժամկետ ապագայի տեսանկյունից եթե դիտենք, ապա առանց դրա անհնար է փոխել մեր Հայաստանը»,-ընդգծել է Վարդանյանը:

Նշենք, որ անցյալ տարվա կեսերին հայաստանյան ավիափոխադրումների մոնոպոլիստ հանդիսացող «Արմավիա» ընկերությունը դարձավ անվճարունակ, ընկնելով պարտքերի մեջ: Օգտվելով դրանից, օտարերկրյա ավիափոխադրողները բարձրացրեցին ավիատոմսերի առանց այդ էլ անհիմն բարձր գները: Նախկինում զբաղվելով միայն օդային բեռնափոխադրումներով, իսկ այժմ դուրս գալով նաև օդային ուղևորափոխադրումների շուկա, Air Armenia ընկերությունն արմատապես փոխեց գների հետ կապված իրավիճակը, իջեցնելով դրանք մինչև արդարացի մակարդակի: Սակայն, «բաց երկնքի» հայեցակարգը, որը ՀՀ կառավարությունը պատրաստել էր McKinsey միջազգային խորհրդատվական խմբի մասնակցությամբ, շատ կոշտ պայմաններ ու պահանջներ է դնում ավիաընկերությունների առջև, լրջորեն խոչընդոտելով երկրում սեփական քաղաքացիական ավիացիայի կայացմանը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի եւ Ռուսաստանի ազգային հավաքականները կհանդիպեն Կրասնոդարում մարտի 5-ին’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Սերժ Սարգսյանի թիմի փլուզումը’