‘Ռուբին դատարանում հանդես կգա Բերլուսկոնիի պաշտպանությամբ ‘

839

Ռուբի մականունով հայտնի մարոկացի Քարիմա էլ-Մարուղը, ով անչափահասին մարմնավաճառության մղելու մեջ մեղադրվող Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի դատավարության առանցքային դերակատարն է, դատարանում վայություն կտա ի պաշտպանություն ամբաստանյալի: Ըստ իտալական ԶԼՄ-ների այդ մասին հայտարարել են նախկին վարչապետի դատապաշտպաններ Նիկոլո Գեդինին եւ Պյերո Լոնգոն:  

Ակնկալվում է, որ աղջիկը դատարանում ցուցմունք կտա դեկտեմբերի 10-ին կամ 17-ին:

Բերլուսկոնիի դեմ դատավարությունը մեկնարկել է նախորդ տարվա ապրիլին: Նախաքննության վարկածով, 76-ամյա նախկին վարչապետը մտերիմ հարաբերություններ է ունեցել Ռուբիի հետ, երբ վերջինիս 18 տարին դեռ չէր բոլորել: Աղջիկն այդ կապի դիմաց, ըստ նախաքննության, նվերներ եւ դրամական պարգեւներ է ստացել:

 

Լուսանկարը՝ AFP-ի 

 

Նախորդ հոդվածը‘Սաուդյան Արաբիայում քարոզիչը սպանել է հնգամյա դստերը՝ կասկածելով նրա կրոնական հայացքների մեջ ‘
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի երիտասարդների դատավարությունը (Տեսանյութ)’