‘Ռուբլին թանկանում է՝ նավթի համաշխարհային գների աճին զուգահեռ’

1344

Էտալոնային Brent եւ WTI մակնիշների նավթը երկուշաբթի թանկացել է, տեղեկացնում է Bloomberg գործակալությունը:

Brent-ի ապրիլյան ֆյուչըրսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են $0,66-ով՝ $62,18 մեկ բարելի դիմաց: WTI մակնիշի գները Նյու-Յորքի ապրանքային բորսային էլեկտրոնային առեւտրի ընթացքում աճել է 0,2 դոլարով՝ մինչեւ 52,98 դոլար մեկ բարել դիմաց:

Նավթի համաշխարհային գների աճի եւ աշխարհաքաղաքական սպասումների ֆոնին նկատվում է նաեւ ռուսական ռուբլու արժեւորում եվրոյի եւ դոլարի նկատմամբ: Մոսկվայի բորսայում այսօր դոլարը թարմացրել է մեկ ամսվա կտրվածքով նվազագույն արդյունքը՝ 2,12 ռուբլով էժանանալով նածխկինի համեմատ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2,44 ռուբլով: 

Նախորդ հոդվածը‘Ռոնալդուի տրանսֆերը գնահատվել է 149 մլն եվրո’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Հովիկ Աբրահամյանին փող է պետք, շա՛տ փող’