‘Ռուդի Գարսիա. «Ես այն մարդ եմ, ով ամեն օր աշխատում է «Ռոմայի» ապագայի համար»’

890

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարիսան հույս ունի, որ դեռ երկար տարիներ կաշխատի հռոմեական ակումբում:

«Սկզբում երկրպագուներն ինձ թերահավատությամբ էին վերաբերվում: Նրանք ասում էին, որ «Ռոմայում» մարզչի պաշտոնը զբաղեցնելը շատ բարդ է, բայց դա այդպես չէ: Մենք շատ խելացի երկրպագուներ ունենք: Այժմ նրանք հասկանում են, որ խաղադաշտում ֆուտբոլիստները մեծ նվիրվածությամբ են խաղում: Ինձ համար ամենակարևորը հենց երկրպագուներն են:

Հույս ունեմ` այստեղ երկար կմնամ: Ես այն մարդ եմ, ով ամեն օր աշխատում է «Ռոմայի» ապագայի համար: Այժմ «Ռոման» իմ կյանքն է և այդպիսին կմնա այնքան ժամանակ, մինչև ես նրա համար անպիտան դառնամ»,-Գարսիայի խոսքը մեջբերված է իտալական մամուլից:

Նախորդ հոդվածը‘Չավի. «Պետք է խոստովանել` այս պահին «Ռեալն» ուժեղ է «Բարսելոնայից»»’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. «Գորիկ օտ ումա», կամ՝ ինչո՞ւ է իրեն պատեպատ տալիս Սերժ Սարգսյանը’