‘Ռումենիգեն պաշտպանում է Արտուրո Վիդալին’

1231

«Բավարիայի» ղեկավարության ներկայացուցիչ Կարլ-Հայնց Ռումենիգեն հերքել է «Sport Bild»-ի՝ կիսապաշտպան Արտուրո Վիդալի մասին սկանդալային հրապարակումը: Պարբերականը գրել էր, որ Քաթարում կայացած ձմեռային ուսումնամարզական հավաքի ընթացքում Վիդալը պարբերաբար հեռացել է մյունխենյան թիմի բազայից և հարբած է վերադարձել:

-Իմ փաստաբաններն արդեն հրահանգ են ստացել «Sport Bild»-ին այս ստի պատճառով պատասխանատվության ենթարկելու համար: Վիդալի մասին հրապարկումն ամբողջովին սուտ է,-Ռումենիգեի խոսքը մեջբերել է «Sport1» պարբերականը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Արտուրո Վիդալը ևս պատրաստվում է դատի տալ «Sport Bild»-ին:

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ դիտարկում ԼՂՀ Մարտունի շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հարավ-արևելյան ուղղությամբ’
Հաջորդ հոդվածը‘Սուարես. «Համոզված եմ՝ Նեյմարը մնալու է «Բարսելոնայում»»’