‘Ռումենիգե. «Գիտեմ՝ որ թիմն է գլխավորելու Գվարդիոլան»’

1247

«Բավարիայի» ղեկավարության ներկայացուցիչ Կարլ-Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ գիտի՝ որ ակումբում է կարիերան շարունակել Խոսեպ Գվարդիոլան: Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Գվարդիոլան հեռանալու է մյունխենյան ակումբից, իսկ նրան փոխարինելու է Կարլո Անչելոտին:

-Ցանկանում եմ սպասել, մինչև Գվարդիոլան կամ նրա հաջորդ ակումբը պաշտոնական հայտարարություն կանեն: Կարծում եմ՝ ես գիտեմ, թե որ թիմն է գլխավորելու Գվարդիոլան,-Ռումենիգեի խոսքը մեջբերված է «Bild»-ից:

Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն, Գվարդիոլայի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին», «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

Նախորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ‘
Հաջորդ հոդվածը‘Տեր Շտեգենը ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից» ‘