‘Ռումինիայի տրանսպորտի նախարարին դատապարտել են հինգ տարվա ազատազրկման’

862

Ռումինիայի տրանսպորտի նախարար Ռել Ֆենեկյուն հուլիսի 12-ին դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման, հաղորդում է Romania-inseder.com կայքը: Ֆենեկյուին մեղավոր են ճանաչել խարդախության մեջ: Հետաքննության տվյալներով՝  2002-2005 թթ. ընթացքում նախարարը իր եղբայրներին պատկանող ընկերությունների միջոցով գնել և ապա պետական տենդերով վերավաճառել է հին տրանսֆորմատորներ՝ նորի անվան տակ: Պաշտոնյայի գործողությունների հասցված վնասը կազմել է 7 միլիոն լեյ (մոտավորապես 2,5 միլիոն դոլար): Նախարարից բացի՝ խարդախության մեջ մեղավոր են ճանաչվել նաև նրա եղբայր Լուչիանը ու ևս երեք հանցակիցներ: Նրանք դատապարտվել են 5 միլիոն լեյ (մոտավորապես 1,5 միլիոն դոլար) փոխհատուցում վճարելու: Ինչպես հաղորդում է Romania-inseder.com կայքը, սա Ռումինիայում առաջին դեպքն է, երբ գործող նախարարը դատապարտվում է ազատազրկման: Reuters-ի հավաստմամբ՝ վերջին տարիներին ռումինական իշխանություններն ակտիվ պայքար են մղում խարդախության դեմ՝ ձգտելով միանալ Շենգենյան համաձայնագրին: 2007 թ. Ռումինիան դարձել է Եվրամիության անդամ, սակայն կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի բարձր մակարդակը թույլ չի տալիս մտնել Շենգենյան գոտի, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ուզբեկստանի նախագահի դուստրը զրկվել է դիվանագիտական անձեռնմխելիությունից’
Հաջորդ հոդվածը‘Բուրսասփոր-Բորուսիա 1:4 ‘