‘Ռումինիա. Տրանսպորտի նախարարը պատասխան է տվել իր խոսքերի համար’

862

Ռումինիայի տրանսպորտի նախարար Իոան Ռուսը հրաժարական է տվել աշխատանք գտնելու համար իրենց երկրից մեկնող ռումինացիների հասցեին արված կոպիտ արտահայտությունների պատճառով:

«Այն ժամանակ, երբ տղամարդիկ ողորմելի կոպեկներ են վաստակում արտասահմանում, այստեղ նրանց զավակները բանդիտներ են դառնում, իսկ կանայք՝ պոռնիկներ»,- ասել էր նախարարը:

Վարչապետ Վիկտոր Պոնտան իր facebook-յան էջում գրել է, որ «ցավում է Իոան Ռուսի մեկնաբանությունների պատճառով ստեղծված իրադրության կապակցությամբ», և ընդունել է նախարարի հրաժարականը:

Այս պատմությունն ավելի է վատթարացրել վարչապետ Պոնտայի վիճակը՝ նրա կառավարությանը վստահութուն հայտնելու վերաբերյալ քվեարկությունից առաջ, որը կայանալու է այսօր:

Կառավարության ղեկավարը մեղադրվում է փաստաթղթեր կեղծելու, փողերի լվացման և հարկերից խուսափելու մեջ: Պոնտան ինքը հերքում է բոլոր մեղադրանքները և մեղքը բարդում է քաղաքական ընդդիմախոսների վրա:

Ռումինիայի ղեկավար Կլաուս Յոհանիսն արդեն վարչապետ Վիկտոր Պոնտային կոչ է արել հրաժարական տալ: Փոխանցում է euronews-ը: 

Նախորդ հոդվածը‘Պուտինը երկօրյա այցով կմեկնի Բաքու ‘
Հաջորդ հոդվածը‘Կանբեռան չի հերքում, որ ներգաղթյալների համար վճարել է մաքսանենգներին’