‘Պուտինը երկօրյա այցով կմեկնի Բաքու ‘

1017

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 12-13-ը կայցելի Բաքու, որտեղ, մասնավորպապես, կմասնակցի Եվրոպական խաղերի բացման արարողությանը, եւ, հավանաբար, կհանդիպի ՄՕԿ ղեկավարի հետ, բանակցություններ կվարի իր ադրբեջանական գործընկեր Իլհամ Ալիեւի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հաղորդել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Ռուսաստանի առաջնորդը կմեկնի Բաքու Կրեմլում ազգային տոնին նվիրված հանդիսավոր ընդունելիությունից անմիջապես հետո:

Լեռնային Ղարբաղը եւ երկկողմանի համագործակցությունը

Պուտինի եւ Ալիեւի բանակցությունները նախատեսված են հունիսի 13-ին: Կողմերը մտադիր են քննարկել երկկողմանի համագործակցության առեւտրա-տնտեսական, քաղաքական հարցեր եւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, ստորագրման ենթակա փաստաթղթեր դեռեւս նախատեսված չեն, հաղորդել է Ուշակովը:

Ղեկավարները մտադիր են նաեւ քննարկել Աստարախանում Կասպիական 4-րդ գագաթնաժողովի որոշումների իրականացման ընթացքը:

2014 թվականին ՌԴ եւ Ադրբեջանի միջեւ առեւտրաշրջանառության ծավալը հասել է ռեկորդային մակարդակի եւ կազմել 4 մլդ դոլար, ինչը 12%-ով ավելի է՝ նախորդ տարվա համեմատ:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա այդ թեման կանոնավորապես շոշափվում է Պուտինի կողմից Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հետ բանակցությունների ժամանակ:

Էներգետիկան եւ Սիրիան

Շաբաթ, բացի Ալիեւի հետ բանակցություններից, նախատեսված է երկկողմանի հանդիպում Պուտինի և Էրդողանի միջև, ինչի ընթացքում նախագահները կքննարկեն իրավիճակը Սիրիայում եւ համատեղ ծրագրերը էներգետիկայում, հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Վերջինս այդ հանդիպումը կարեւոր է անվանել. «Առաջին հերթին՝ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արդեն վաղուց չեն հանդիպել, Ռուսաստանը եւ Թուրքիան ե′ւ առեւտրա-տնտեսական, ե′ւ ներդրումային, ե′ւ ամենատարբեր բնագավառներում խոշոր ծրագրերի շուրջ մնում են շատ կարեւոր գործընկերներ: Այդ պատճառով երկրների ղեկավարների յուրաքանչյուր հանդիպման ժամանակ օրակարգը շատ ընդհարձակ է, առավել եւս հանդիպումը կայանալու է Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո»,- ասել է Պեսկովը:

«Իհարկե, հարկավոր է հարմարեցնել ժամանակացույցը եւ կարծիքներ փոխանակել ոչ հասարակ իրավիճակի վերաբերյալ, որ ստեղծվել է տարածաշրջանային գործերում՝ իրավիճակը Սիրիայում,  մեր երկրների միջեւ առեւտրա-տնտեսական փոխգործակցությունը, ինչպես նաեւ խոշոր ծրագերի շուրջ համատեղ աշխատանքի հարցերն են, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում»,- պարզաբանել է մամուլի խոսնակը:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Էներգետիկ համակարգում անտերություն է’
Հաջորդ հոդվածը‘Ռումինիա. Տրանսպորտի նախարարը պատասխան է տվել իր խոսքերի համար’